Աշխարհ

Լուկաշենկոն երկրում արգելափակում է YouTube-ը, Facebook-ը, Instagram-ը

Լուկաշենկոն երկրում արգելափակում է YouTube-ը, Facebook-ը, Instagram-ը

Բելառուսի տեղեկատվության նախարարությունը որոշում է կայացրել արգելափակել երկրի բոլոր խոշոր սոցիալական ցանցերը: Այս մասին գրում է «Роскомсвобода»-ն` հղում անելով թելեգրամ-ալիքներին, որոնք մոնիթորինգ են անում երկրում ինտերնետ-ցենզուրան:

Արգելափակման կայքերի ռեեստրը ներառում է YouTube, Facebook, Instagram, TikTok և ռուսական VKontakte և Odnoklassniki սոցկայքերը, ինչպես նաև Բելառուսում հայտնի Telegram-ը, որը մի քանի տարի առաջ ռուսական իշխանություններին չէր հաջողվել արգելափակել:

Լուկաշենկո

Առայժմ բոլոր սոցիալական ցանցերը հասանելի են սովորական օգտատերերին, հեռահաղորդակցության օպերատորները չեն շտապում կատարել իշխանությունների որոշումը:

Նշվում է, որ այս բոլոր հարթակներին բաժին է ընկնում Բելառուսում ամբողջ թրաֆիկի առնվազն կեսը:

Կիսվել նյութով