Աշխարհ

Լուգանսկում կրակ են բացել Ուկրաինայի դիրքերի ուղղությամբ

Լուգանսկում կրակ են բացել Ուկրաինայի դիրքերի ուղղությամբ

Լուգանսկի ժողովրդական հանրապետության ժողովրդական միլիցիան հայտնել է, որ ինքնահռչակ հանրապետության զինվորները կրակ են բացել ուկրաինական դիրքերի ուղղությամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի կրակից զինվորի զոհվելուց հետո։

Հաղորդվում է, որ զինվորներն ստիպված են եղել կրակ բացել «խաղաղ բնակչությանը պաշտպանելու և հետագա կորուստներից խուսափելու համար»։ Նաև Lուգանսկը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները «սադրիչ գործողություններ են իրականացնում» և դիպուկահարներ են տեղադրել շփման գծում։

donbas ukraine

Նշվում է, որ պատասխան կրակից հետո Ուկրաինայի զինված ուժերի կորուստները ճշտվում են։

Կիսվել նյութով