Մամուլ

Լոս-Անջելեսից Երևան հասավ 20 տոննա հումանիտար օգնությունը

Լոս-Անջելեսից Երևան հասավ 20 տոննա հումանիտար օգնությունը

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

մարդասիրական օգնություն

«Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։

Հզոր ենք միասին»։

Ավելի վաղ նշել էինք, որ բարերարների շնորհիվ ԱՄՆ-ում գործող Հայաստան հիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից դեպի Երևան, որի շնորհիվ հատուկ բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։

Կիսվել նյութով