ՄամուլՏեսանյութ

Լոռու մարզում 29-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվում է գազատար խողովակներին ու ընկնում երկաթգծի վրա (Տեսանյութ)

Լոռու մարզում 29-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվում է գազատար խողովակներին ու ընկնում երկաթգծի վրա (Տեսանյութ)

Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է հուլիսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցել կասկադյորական ավտովթարը, երբ Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը Hyundai Sonata-ով բախվել է պատին, գազատար խողովակին և բարձրությունից ընկել երկաթգծի վրա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, հուլիսի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:

Hyundai Sonata

ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի ավտոգազալցակայանի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր ճամփեզրի պատին, այնուհետև գազատար խողովակին, պատճառել նյութական վնաս և մոտ 1 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում