Մամուլ

Լոռիում պատահական կրակոցից 9-ամյա աղջիկ է տուժել

Լոռիում պատահական կրակոցից 9-ամյա աղջիկ է տուժել։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան վարչական շրջանում երեկ՝ օգոստոսի 7-ին, հարևանը թափառող շանը կրակելիս պատահական վնաս է հասցրել իր հարևանությամբ բնակվող աղջկան։

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ երեկ՝ 11։30-ին, աջ ծնկան և կրունկաթաթային հոդի շրջանում օտար մարմնի ախտորոշմամբ Ստեփանավանի ԲԿ են տեղափոխել 2009 թվականի ծնված աղջկա։ Նույն օրը 11։45-ին կամովին բաժին է ներկայացել Կուրթանի բնակիչը և հանձնել հրազենը։

Նա պատմել է, որ իրենց տան բակում իր անչափահաս երեխայի վրա հարձակվել է թափառող շուն, և վնասազերծելու նպատակով իր որսորդական հրացանով 1 անգամ կրակել է շան ուղղությամբ, կրակոցից արձակված կոտորակից դիպել է իր հարևանությամբ բնակվող տան պատշգամբում կանգնած երեխայի աջ ոտքին։

Հրազենը վերցրել են։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել նյութով