ԱշխարհՄշակույթ

Լոնդոնի հրապարակը եգիպտացի երգիչը քարացրել է՝ Սայաթ-Նովայի «Նազանի» երգի անզուգական կատարմամբ (Տեսանյութ)

Եգիպտացի հայտնի երգիչ և կոմպոզիտոր Համզա Նամիրան Lոնդոնի հրապարակում իր նվագախմի նվագակցությամբ կատարել է Սայաթ-Նովա՝ «Նազանի»։

Այդ թովիչ երաժշտությունը վայելելու համար հավաքվել էի տասնյակ մարդիկ՝ զբոսաշրջիկներ և տեղացիներ։ Եվ այդ ամենի արդյունքում գեղեցիկ տեսանյութ է ստացվել, ինչն էլ իր հերթից հուզել և հիացրել է հազարավոր օգտատերերի։

Համզա Նամիրան իր յութուբյան ալիքում հաճախ է նման տեսանյութեր հրապարակում, որոնք նկարահանվել են տարբեր երկրների տեսարժան որևէ վայրում, և որտեղ կատարում է տարբեր ազգերի, տարբեր լեզուներով երգեր։

Այս անգամ Նամիրայի ընտրությունը կանգ էր առել հայ աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործության և Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակի վրա, իսկ արդյունքը կարող եք վայելել՝ դիտելով ստորև ներկայացված տեսանյութը։

Կիսվել նյութով