ՄամուլՏեսանյութ

Լյարդի փոխպատվաստումով 23-ամյա կինը ծննդաբերել է բարեհաջող (Տեսանյութ)

Լյարդի փոխպատվաստումով 23-ամյա կինը ծննդաբերել է բարեհաջող (Տեսանյութ)

Լյարդի փոխպատվաստումով 23-ամյա Հասմիկի ծննդաբերությունն անցել է բարեհաջող: Աշխարհում, մինչև այս, 14 նմանատիպ դեպք է գրանցվել,- նշում է ծնունդն ընդունած բժիկն ու ասում՝ իրենք սկզբից չէին հավատում, որ հաջողելու են:

Ծննդկանի մոտ դիակային փոխպատվաստում արվել է 15 տարեկանում, Ռուսաստանի կլինիկաներից մեկում:

«Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը պատմում է, որ լյարդի փոխպատվաստումը կատարել են Սկլիֆոսովսկու ինստիտուտում ու այդ ժամանակվանից հսկվում էր տրանսպլանտոլոգների և լյարդաբանների կողմից:

«Առաջին անգամ Հասմիկը 3 ամսական հղիությամբ դիմեց իրենց, անմիջապես կոնսիլիում հրավիրվեց, որին մասնակցեցին Հանրապետության առաջատար մասնագետները, նաև Կալիֆորնիայից Հայաստան հրավիրվեց ամերիկահայ լյարդաբան Սարո Խեմիչյանը:

Կոնսիլիումի առաջին օրը մենք լարված էինք ու առաջարկեցինք հղիության ընդհատում, մեզ ուժ տվեցին մեր միջազգային գործընկերները, որոնք փորձ ունեին»:

Բժիշկի խոսքով՝ երկար ուսումնասիրել են միջազգային փորձն ու օգտագործել այն պրեպարատները, որոնց արդյունքում լյարդի փոխպատվաստումից հետո կանայք կարողացել են մայրանալ:

Հղիության ընթացքում կինը եղել է խիստ վերահսկողության տակ և միայն 34 -րդ շաբաթում հերթական կոնսիլիումից հետո որոշվել է անհետաձգելի կեսարյան հատում անել, քանի որ խնդիրներ էին առաջ եկել պտղի սնուցման հետ կապված:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով