Մամուլ

Լինելով պատվաստումին ակտիվ դեմ անձնավորություն, գիտակցեցի, որ այլևս աշխարհը այլ է․ Զառա Արամյան

Լինելով պատվաստումին ակտիվ դեմ անձնավորություն, գիտակցեցի, որ այլևս աշխարհը այլ է․ Զառա Արամյան

Հաորդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ հանրային մարդ ես ու վայելում ես հանրության սերն ու ուշադրությունը, նաև պարտավորվում ես լինել բաց, անկեղծ ու անթաքույց…

Ես՝ լինելով պատվաստումին ակտիվ դեմ անձնավորություն, գիտակցեցի, որ այլևս աշխարհը այլ է՝ ինչ ես ապրել եմ արդեն 51 տարի…

Նոր կյանքը թելադրում է նոր խաղականոններ, նոր մոտեցումներ, նոր եզրույթներ, նոր ուղիներ… ու… խիստ անհրաժեշտ է լինել ուղղակի ոչ կարծրացած, ճկուն, որպեսզի կարողանաս համապատասխանել նոր շնչին ու շարունակել ապրել…

zara aramyan patvastvel

Ի վերջո, դա լինի ռուսական, ամերիկյան, թե՛ չինական պատվաստանյութ, կամ ուղղակի որևէ վիտամինի մի հաբ, կյանք տվողն ու ապրեցնողը Տերն է…
Աստծու աջի զորությունը.

Բոլորիս առողջություն ու խաղաղություն»։

Կիսվել նյութով