Շոու-բիզնեսՏեսանյութ

Լիլուն հրապարակել է տեսանյութը, որտեղ սիրելին անսպասելի ամուսնության առաջարկություն է արել (Տեսանյութ)

Լիլուն Ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութը, որտեղ սիրելին անսպասելի ամուսնության առաջարկություն է արել։ Տեսանյութին կից Լիլուն գրել է․

«Ամեն ինչ սկսվեց այսպես․ այդ օրը երկրաշարժ եղավ Լոսում, մենք ահավոր վախեցած էինք ու չէի կարող պատկերացնել, որ առջևում էր կյանքիս ամենակարևոր «երկրաշարժը»։ Հա, ի դեպ, ծննդյանս օրն էր։ Ինչ եմ ուզում ասեմ․ թող ամեն աղջիկ այսպիսի մեծ նվեր ունենա։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ»։

Նա այս տեսանյութը հրապարակել է հարսանիքից հետո միայն, քանի որ սիրելիի ով լինելը գաղտնի էր պահում։ Այժմ, երբ բոլորին հայտի է, թե ով է Լիլուի ամուսինը, երգչուհին հրապարակեց այդ սիրով լի ակնթարթները։

Տեսանյութը՝ ստորև

Կիսվել նյութով