ԺամանցՇոու-բիզնես

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women’s Club»–ի նկարահանումները

6 տարբեր բնավորության ու խառնվածքի կանայք՝ մեկ բեմում: Նրանք ամեն շաբաթ ներկայանում են «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ կին -տղամարդ տարբերությունների, փոքրիկ «հակամարտությունների» ու կյանքի՝ բոլորիս ծանոթ իրավիճակների մասին հումորային մեկնաբանությամբ: «Vitamin» prօduction-ի՝ «Women’s Club» նախագծի հերթական նկարահանման ընթացքին հետևել է Tert.am Life-ը, ֆիքսել բեմում ու բեմից դուրս հետաքրքիր դրվագները և զրուցել ակումբի անդամներից մի քանիսի հետ:

Womens Club

Լիլի Մորտոն, Զառա Սահակյանը, Թամարա Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Սոնա Մաթևոսյանը, Մաշա Մատվեևան վերջին շտկումներն էին անում նկարահանումից առաջ: Ինչպես կանանց է հատուկ՝ ամեն դետալի վրա՝ վարսերից մինչև զգեստ, աղջիկները լրջորեն նախապատրաստվում էին մասնագետների օգնությամբ: Նշում են՝ հուզմունքը ամեն անգամ կա, քանի որ փորձում են լավագույնս ներկայանալ հանդիսատեսին ու հեռուստադիտողին:

Anahit Kirakosyan

Նախագծի առաջին թողարկման ժամանակ նրանք ներկայացրին իրավիճակ՝ տպավորություն ստեղծելով, թե իրար հետ լեզու չեն գտնում: Մեզ հետ զրույցում աղջիկները ժպիտով փաստեցին, չնայած իրենց տարբերությանը, կուլիսների հետևում ամեն բան հարթ է, իրենք հաշտ ու համերաշխ, իսկ եթե վեճեր են ծագում, ապա դրանք բացառապես ստեղծագործական են:

«Մի հայտնի խոսք կա, որպեսզի մեկը լավ հիմար խաղա, պիտի շատ խելացի լինի: Այս պարագայում, որպեսզի մենք կոնֆլիկտ խաղանք, բնականաբար ընդհակառակն է, շատ մտերիմ ենք իրար հետ, դրական աուրա է ձևավորվել և դրա շնորհիվ է, որ կարողանում ենք խաղի մեջ մտնել: Մեկս մյուսին ուզում է օգնել, նույնիսկ փորձերի ընթացքում մեկը մյուսի համար խաղարկային հուշում է անում, որովհետև հասկանում ենք, որ սա թիմային աշխատանք է»,-ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

«Վիտամին» ակումբի հնաբնակներից՝ Զառա Սահակյանը նշեց, որ կանացի հումորային ակումբ ստեղծելու գաղափարը վաղուց է եղել և այդ է պատճառը, որ նա այս ընթացքում չի նկարահանվել այլ նախագծերում՝ սպասելով այս առաջարկին. «Դադար կար, բայց դա միտումնավոր էր: Սիթքոմներից առաջարկներ ունեցել եմ, բայց ես ուզում էի եթեր վերադառնալ հետաքրքիր, նոր նախագծով: Վերջապես նորից հայտնվեցի իմ ընտանիքում: Այսօրվա աշխատանքային ռիթմը տեսնելով հասկացա, որ պարզապես հնարավոր էլ չէր լինի զուգահեռ մեկ այլ նախագծում ներկայանալ: Այնքան ժամանակատար է, որ երբեմն դպրոցից զանգում են՝ ասում են չե՞ք գալիս երեխային վերցնեք»:

Zara

Ժամանակին տղաների թիմում միակ կին ներկայացուցիչը նկատեց, որ այս ձևաչափում աղջիկների հետ աշխատելը ևս հետաքրքիր է ու հեշտ. «Շատ հետաքրքիր են թե՛ մտքերը, թե՛ մեր փոքրիկ բանավեճերը, որ անընդհատ ունենում ենք, որովհետև բոլորս էլ ուզում ենք ամեն բան որակյալ լինի»:

Զառան ասաց, որ հեռուստադիտողը իրեն այս նախագծի շրջանակում էլ կտեսնի երգելիս ու նմանակումներ անելիս. «Նախագծում կա մի ցնդած կերպար, որը երգում է: Նրա հետ հեռուստադիոտղը շուտով կծանոթանա»:

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը նշեց, որ հումորային այս ձևաչափն իր համար նոր է, բայց և հետաքրքիր. «Այնքանով է հետաքրքիր, որ համաձայնել եմ մասնակությանը: Ես էքսպերիմենտների սիրահար եմ: Հումորային ժանրը ինձ խորթ չէ, ուղղակի այս ձևաչափն է տարբեր թատրոնից և կինոյից: Այստեղ ժամանակը շատ կարճ է լինում: Եթե ներկայացման ժամանակ ունես երկու ժամ, որպեսզի կերպարը հասցնես տեղ, այստեղ մի քանի րոպեում պետք է լրիվ դրսևորվես: Հենց այդ արագությունն է, որ հետաքրքիր է»:

Womens Club3

Թեև «Women’s Club» -ում առաջին պլանում կանայք են, բայց առանց տղամարդկանց այստեղ նույնպես գործը գլուխը չի գալիս: Ակումբի աղջիկներին իրենց մասնակցությամբ օգնում են Գոռը, Պոնչը, Գրիգը և թիմին նոր միացած Վահե Զիրոյանը: Վերջինս հիշեցրեց, իր առաջին դերասանական քայլերը հեռուստատեսությունում սկսել է նմանատիպ հումորային նախագծից՝ «32 ատամ» ակումբից, ուստի իր համար այս ձևաչափում հանդես գալը նոր չէ. «Կապ չունի հումոր է թե չէ, ես ամեն ինչին լրջորեն եմ մոտենում: Լուրջ եմ վերաբերվում մարդկանց ծիծաղ պարգևելու գործին: Հուսամ՝ ընթացքն էլ լավ կլինի: Արդեն մի ամբողջական ընտանիք ենք դարձել: Պետք է կարողանանք պահել նույն տեմպը, որ մարդիկ հանկարծ չհոգնեն: Ամեն հաղորդմանը լինի նոր շունչ, նոր մոտեցում»,-ասաց Վահեն և ավելացրեց, որ կանանց միջավայրում աշխատելը բավականին հետաքրքիր է:

Նախագծի ռիթմը հումորային երկխոսությամբ ու կարճ բանավեճերով ապահովում է հաղորդավարական զույգը՝ Չարենցն ու Լուիզա Ներսիսյանը: Ի դեպ, տևական դադարից հետո եթեր վերադարձած Չարենցը՝ Կարեն Սահակյանը, նախագծի շրջանակում հանդես է գալիս նաև մոնոլոգով, որի ընթացքում շոշափում է տվյալ շրջանի համար արդիական ու հասարակական հնչեղություն ունեցող թեմաներ՝ հումորային մեկնաբանությամբ:

LILI MORTO

Womens Club5

Luiza Nersisyan

Womens Club7

Կիսվել նյութով