Շոու-բիզնեսՏեսանյութ

Լիանա Վանոյանի առողջական վիճակը վիրահատությունից հետո վատացել է

Լիանա Վանոյանի առողջական վիճակը վիրահատությունից հետո վատացել է

Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասանուհի Լիանա Վանոյանն ենթարկվել է ստամոքսի վիրահատության։

Լիանան տեղեկացրել էր, որ վիրահատությանը հաջորդող 3 օրերը իր համար բարդ էին, անհարմար էր ամեն բան, ցավեր կար, ջուրը դժվարությամբ էր խմում։

Եվ ահա դերասանուհին իր ինստագրամյան էջում տեղեկություն է հայտնել, որ «Hayat Project»-ի հետ չի մեկնի ԱՄՆ, որտեղ նրանք պետք է համերգ ունենան։

Լիանան իր հետևորդներին պատմել է, որ բժիշկն իրեն խորհուրդ չի տվել երկար գտնվել ինքնաթիռում, որովհետև դեռևս կան հետվիրահատական բարդություններ։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում