Աշխարհ

Լեոնիդ Ագուտինը ժամանել է Երևան. ֆոտո

Լեոնիդ Ագուտինը ժամանել է Երևան։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամի էջում: Նա Երևանի հյուրանոցներից մեկից լուսանկար է հրապարակել և գրառում կատարել:

«Երեկ և նույնիսկ այս գիշեր, երգում էինք Բաքվի «Ժառա» փառատոնին, այժմ արդեն Երևանում թեյ եմ խմում: Աշխարհը գեղեցիկ է, քանի որ բազմազան է: Եվ Աստծո գործն այնքան անհասկանալի է, որ մենք՝ ժամանակավոր վարձակալներս չենք, որ որոշում ենք մարդկության ճակատագիրը:

Կեցցե սերը, երաժշտությունը և ամառը: Եվ ինչո՞ւ ոչ հենց սա»։

Կիսվել նյութով