ՄամուլՏեսանյութ

Լարված իրավիճակ Ծիծեռնակաբերդում․ քաղաքացիները հունից դուրս եկան (Տեսանյութ)

Լարված իրավիճակ Ծիծեռնակաբերդում․ քաղաքացիները հունից դուրս եկան (Տեսանյութ)

Ծիծեռնակաբերդում լարված իրավիճակ է։ Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների Ծիծեռնակաբերդ  այցելության պատճառով քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ դեպի հուշահամալիր՝ մատուցելու հարգանքի տուրքը։

Ոստիկանության ծառայողները պարզաբանում են, թե արարողակարգի ավարտից հետո միայն կարող են բարձրանալ, կան քաղաքացիներ, ովքեր մարզերից են եկել, դժգոհում են, թե արդեն մի քանի ժամ է՝ սպասեցնում են՝ ասելով, որ մեկ ժամից կբացվի  հուշահամալիր բարձրանալու ճանապարհը, սակայն դեռ սպասում են։

qaxaqaciner cicernakaberd

Քաղաքացիները նշում են, որ ոչ մի տարի այսպիսի միջադեպ չի գրանցվել, արևի տակ երեխաների հետ ժամերով սպասելն արդեն անտանելի է։

«Իրենք թուրքի քամակ մտնեն, մենք արեւի տակ էսքան սպասե՞նք». քաղաքացիները հունից դուրս եկան։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով