Մամուլ

Լարված իրավիճակ՝ Գյումրիում. անհետ կորած և գերեվարված զինվորների հարազատները բողոքի ակցիա են անում

Լարված իրավիճակ՝ Գյումրիում. անհետ կորած և գերեվարված զինվորների հարազատները բողոքի ակցիա են անում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Անհետ կորած և գերեվարված զինվորների հարազատները՝ ի նշան բողոքի, հավաքվել են Շիրակի մարզպետարանի առաջ և իրենց բողոքի ակցիան են անում՝ ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօրվա հայտարարության՝ կապված գերեվարված զինվորների հետ։

beret karmir

Ակցիայի մասնակիցներին վրդովեցրել էր հայտարարությունը, թե «գերիները դավաճաններ են կամ թե գերիները իրենց համար գոյություն չունեն»։ Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ​նրանք ասում էին.

«Մեր որդիներին դավաճան ասելու իրավունք չունեն։ Մենք պահանջում ենք վերադարձնել բոլոր գերիներին»։

Կիսվել նյութով