Մամուլ

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում․ 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո անհայտ անձինք հրկիզել են սպանություն կատարողի տունը

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում․ 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո անհայտ անձինք հրկիզել են սպանություն կատարողի տունը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են, և այդ տունը պատկանում է նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, ով այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։

karmir beretner

Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Արարատի, Մասիսի, ոստիկանության մեծ թվով ծառայողներ, քանի որ գյուղացիները մի պահ արգելել են հրշեջներին, որպեսզի մոտենան հրդեհի վայրին։

Գյուղ են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ ժողովրդին հայտնի «սև բերետներ»ը։

Այս պահին հրշեջները տեղում աշխատում են, սակայն իրավիճակը գյուղում լարված է։ Սպանվածի մասին էլ գյուղացիները նշում են, որ նա գյուղի ամենահարգված ու սիրված երիտասարդներից է եղել. երբևէ վատ կողմեր չի ունեցել ու զայրույթ ու զարմանք են ապրել, թե ինչու է նա սպանվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։

Կիսվել էջում