Մամուլ

Լավ լուր. 300 մլն դոլարի աջակցություն կլինի տնտեսությանը

Լավ լուր. 300 մլն դոլարի աջակցություն կլինի տնտեսությանը

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«25 մլրդ դրամ կհատկացվի հետևյալ ծրագրին: Այն ընկերությունները, որոնք ՀՀ բանկերից դրամով վարկ կվերցնեն՝ աշխատավարձ, կոմունալ, հարկարային պարտավորվծությունները վճարելու և հումք ձեռք բերելու համար, ապա կառավարությունն այդ վարկի 50%-ը կֆինանսավորի 0 տոկոսով, բանկի հատվածը նույնպես կսուբսիդավորի 0 %-ով

Սա շատ լավ ժամանակ է, որ շատ արագ գյուղոլորտի վարկերը սուբսիդավորենք այնքան մինչև դառնա 0% ու քաջալերենք, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ

30մլրդ դրամի փաթեթ ենք պատրաստել, զուտ սոցիալական հասցեական աջակցության համար: Քաղաքացին ու բիզնեսը պետք է վստահ լինի, որ կառավարությունը լինելու է իր կողքին: Բոլոր էն մարդիկ, որ ունեն գաղափար՝ կառավարությունը կանգնելու է իր կողքին»։

Կիսվել նյութով