Աշխարհ

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարարությանը:

լավրով Չավուշօղլու

ԱԳ նախարարների զրույցի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին և ասել, որ չեն ընդունում Ալիևի դիրքորոշումը, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում։

«Մենք չենք ընդունում Ադրբեջանի նախագահ Ալիևի դիրքորոշումը, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Խաղաղ կարգավորումը միակ լուծումն է, որը կապահովի հարատև խաղաղություն և զարգացում։

Մեր հիմնական ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մասով եւ համաձայնեցնել հրադադարի ռեժիմի վերահսկման հենց այն մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել,- ասել է Լավրովը:

Կիսվել նյութով