ԱշխարհՄամուլ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի սրումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի սրումը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են ադրբեջանահայկական սահմանին տիրող իրավիճակի սրումը:

«Ռուսական կողմից ադրբեջանահայկական սահմանին իրավիճակի սրման հետ կապված, ինչպես և ավելի վաղ Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմին խստորեն պահպանման, նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների խստիվ կատարման անհրաժեշտությունը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

bayramov

Զրույցի ընթացքում կողմերը նշել են նաև բոլոր նման միջադեպերի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծման կարևորությունը:

Կիսվել նյութով