Շոու-բիզնես

Իրինա Թովմասյանի և ամուսնու ռոմանտիկ հանգիստը Մալդիվներում

Իրինա Թովմասյանի և ամուսնու ռոմանտիկ հանգիստը Մալդիվներում։ Նրանց ընտանիքը 15 տարեկան է: Ամուսնության հոբելյանը ամուսինները նշել են Մալդիվյան կղզիներում: Իրինան BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ դեռ վայելում են արձակուրդը, իսկ վայրն ընտրել է ամուսինը:

«Հիանալի ժամանակ ենք անցկացնում: Դավիթը հստակ որոշել էր, որ այստեղ ենք գալու, ես էլ սիրով համաձայնեցի ու չեմ փոշմանում: Երջանկության գագաթնակետում եմ»,- նշել է նա:

Խոսելով ամուսնական կյանքից՝ Իրինան ասել է՝ երջանիկ, ուրախ պահերով լի օրեր են անցկացրել միասին.

«Դժվարություններն այնքան չնչին են այն երջանիկ օրերի կողքին, որ միասին ենք անցկացնում: Գրեթե չենք վիճում, անախորժություններն էլ այնքան կարճ են տեւում, որ չենք էլ հիշում: Նեղացած պահերին նրա մի ժպիտը բավական է ամեն բան մոռանալու համար»:

իրինա թովմասյան

Հաճախ են սեր խոստովանում. «Մեր երջանկության բանաձեւն իրար շատ-շատ սիրելն ու հարգելն է, հոգ տանելն ու բարի լինելը: Հատուկ առիթների չենք սպասում խոստովանելու համար, որ սիրում ենք»:

Իրինա Թովմասյանի և Դավիթ Ադամյանի կրկին ծնողներ դառնալու ցանկությունը մեծ է.

«Մեզ որ մնա, նորից երեխա կունենանք, բայց այդ հարցին մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում: Երեխան քաղցր հաճույք է, բայց միեւնույն ժամանակ դժվար եւ շատ պատասխանատու գործ է լավ երեխա մեծացնելը:

իրինա թովմասյան

Գիտակցում ենք, որ մեր երեք աղջիկներին առողջ եւ ուժեղ ենք պետք, մեր հնարավորությունները խնայում ենք, որպեսզի հնարավորինս երկար նրանց կողքին լինենք:

Երկուսիս համար էլ երբեք երեխայի սեռը կարեւոր չի եղել, երրորդ հղիությունս պլանավորելու ժամանակ էլ մի պահ անգամ չենք մտածել տղա ունենալու մասին»,- եզրափակել է նա:

իրինա թովմասյան

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով