Շոու-բիզնես

Իրինա Թովմասյանի դուստրը` Մեգին, 2–րդ տեղն է զբաղեցրել Մալթայում կայացած “Arpeggio” երգիչների միջազգային մրցույթին

Tert.am Life -ը գրում է․ Պատանի երգչուհի Մեգին մայրիկի` «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի հետ մեկնել էր Մալթա` մասնակցելու “Arpeggio” երգիչների միջազգային մրցույթին։ Մեգին զբաղեցրել է 2-րդ տեղը, ինչպես նաև արժանացել հատուկ մրցանակի` “Best Interpretation” անվանակարգում։

Իրինան պատմել է մրցույթին մասնակցության մանրամասներն  ու հայտնել, որ Հայաստանից միայն Մեգին էր մասնակցում մրցույթին, կային երկրներ, որոնք ունեին մի քանի ներկայացուցիչ։ Ընդհանուր առմամբ, պայքարի մեջ էր մոտ 100 պատանի երգիչ։

Առաջին մրցութային օրվա արդյունքներով Մեգին ընդգրկվել է լավագույն 20–ի մեջ և անցել հաջորդ փուլ։ Արդեն մրցանակների հանձնման օրը ժյուրիի գնահատականներով արժանացել է 2–րդ մրցանակին։ Մրցույթի «Գրան պրիին» արժանացել է Ֆիլիպինների ներկայացուցիչը, առաջին տեղը զբաղեցրել է Մալթայի ներկայացուցիչը։

«Քանի որ Հայաստանի միակ ներկայացուցիչը Մեգին էր, մեզ համար առավել պարտավորեցնող էր։ Մեգին երգեց 3 օր։ Առաջին 2 օրերն առավել պատասխանատու ու լարված էին, քանի որ կարևոր ու որոշիչ էին։ Մասնակիցները շատ էին ու բավականին ուժեղ, բայց թե՛ իր բեմական կեցվածքը, թե՛ կատարումը հավանության արժանացավ,– ասաց Իրինան ու հավելեց, որ սա միջազգային մրցույթի մասնակցելու Մեգիի առաջին փորձը չէ, սակայն ամենալուրջն էր,– Վրաստանում կայացած միջազգային մրցույթների ժամանակ ևս Մեգին մրցանակային տեղեր էր զբաղեցրել, բայց այդ մրցույթները շատ թեթև էին այս մեկի համեմատ։ Սա լրիվ այլ որակ էր կազմակերպվածության, մասնակիցների ուժեղության տեսանկյունից։ Շատ ուրախ ենք, որ մրցանակներով և նոր հրավերներով  ենք վերադառնում Հայաստան»։

Իրինայի խոսքով` չնայած լարվածությանը Մեգին հաճույք է ստացել մրցույթին մասնակցությունից։ Բացի մրցանակի արժանանալը պատանի երգչուհին նաև նոր հրավերներ է ստացել։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

 

Կիսվել նյութով