ՄամուլՏեսանյութ

Իրավիճակը կայուն չէ հայ-ադրբեջանական սահմանին. Փաշինյանը՝ Պուտինին

Իրավիճակը կայուն չէ հայ-ադրբեջանական սահմանին. Փաշինյանը՝ Պուտինին

Մոսկվայում ընթանում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Փաշինյանն անդրադարձել է անվտանգությանն առնչվող հարցերին և դրանց շուրջ վերջերս տեղի ունեցող ակտիվ քննարկումներին: Վերջինս խոսել է տարածաշրջանում ստեղծված ոչ կայուն իրավիճակի մասին՝ ընդգծելով ՌԴ նախագահի և Ռուսաստանի դերակատարությունն ու ջանքերը հրադադարի կնքման հարցում:

putin pashinyan

«Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունության օջախներ են ստեղծվում, և այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել գնահատումներով, թե ինչու է դա տեղի ունենում: Անկայուն է նաև իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

Այս առիթով բազմիցս խոսել ենք, այստեղ նույնպես մշտական անհանգստության օջախ կա վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ հարցով քննարկում տեղի կունենա այսօր:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում