Մամուլ

Իրավիճակը գնալով բարդանում է, ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը. համաճարակաբան

Իրավիճակը գնալով բարդանում է, ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը. համաճարակաբան

Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ոչ ճիշտ տեղեկատվություն է ներկայացվել հանրությանը, համակարգված մոտեցում չի ցուցաբերվել և սա է վարակի տարածման պատճառը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է բժիշկ համաճարակաբան Արշակ Պապոյանը։

«Միանգամայն ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել վարակի դեմ պայքարը: Իրավիճակը գնալով բարդանում է, ինչը պայմանավորված է նրանով, որ սահմանափակումներ չեն կիրառվել և շատ դեպքերում կրել են ձևական բնույթ: Նույն երևույթի մասին պատասխանատու այրերի կողմից տրվել է  իրարամերժ կարծիքներ:

Սկզբում ասում էին, որ վարակը առանձնապես վտանգավոր չէ, հետո՝ որ բոլորը պետք է դիմակ ու  ձեռնոց կրեն: Սա խոսում է այն մասին, որ նախարարությունը տապալել է գործընթացը և չի ներգգրավվել լուրջ մասնագետներ, որոնք կարող էին տալ ճիշտ խորհուրդներ»:

Արշակ Պապոյանը, անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում համաճարակի երկրորդ ալիքն է, նշեց, որ աշխարհում դեռևս նման տեղեկատվություն չկա.

«Ես կուզենայի տեսնել այն մասնագետներին, որոնք կհիմնավորեին, որ երկրորդ ալքի կա, նման բան գոյություն չունի, ամբողջ աշխարհն ասում է՝ առաջին ալիքը չի ավարտվել, մենք ասում ենք՝ երկրորդ ալիքի վրա ենք, նման բան չկա: Շատ սխալ է նաև բացերը գցել բնակչության վրա և ասել, որ պետք է դիմակ կրեք, դա վարակի դեմ պայքարի հետ ոչ մի կապ չունի:

Դրա համար նախարարը պետք է գնա և գա մարդ, ով կարողանում է համախմբել բժշկական հանրությանը խնդրի շուրջ, և արագ ժամկետներում խնդիրը լուծվի»:

Բժիշկ համաճարակաբանը, անդրադառնալով այսօր պարետատան նիստից հետո նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ  առանց ախտանիշներով վարակակիրները հիվանդանոցներից տեղափոխվել են իրենց բնակարաններ, և նրանց հետևելու պարտականությունը փոխանցվել է համայնքային պոլիկլինիկաներին, նշեց, որ շատ դեպքերում պոլիկնիկաների բժիշկները պատրաստ չեն այդ օգնությունը տրամադրել որակյալ ձևով և բնական է, որ մարդկանց մոտ առաջանում է դժգոհություներ:

«Առաջնային օղակը պատրաստված պետք է լիներ: Ես այն կարծիքի եմ, որ երբ վարակի դեպքերը շատ քիչ էին, պետք էր տնային վարումը այն ժամանակ ներդնել և ավելի լավ պատրաստել համակարգը, որպեսզի հիմա ավելի լավ պատրաստված լինեին»:

Արշակ Պապոյանի համոզված է, որ դիմակի երկարատև օգտագործումը կարող է ավելի վտանգավոր լինել. «Երբ մարդը մեկ դիմակն ամբողջ օրը կրում է, հետո դնում է գրպանը և ապա նորից դնում, դա որևէ արդյունք չի կարող ունենալ, դիմակի վրա կուտակվող մանրէներն ավելի վտանգավոր են:

Չկա նաև գիտականորեն հիմնավորված ուսումնասիրություն, որ տանը պատրաստված դիմակն ունի նույն արդյունավետությունը, ինչ մյուս դիմակը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով