Մամուլ

Իրավապահներն ԱԺ-ից տարել են Մհեր Սահակյանին

Իրավապահներն ԱԺ-ից տարել են Մհեր Սահակյանին

Նախնական տեղեկություններով, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն արդեն ոստիկանության Արաբկիրի բաժնում է:

Ավելի վաղ հայտնել էինք Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև միջադեպի մասին:

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել էր՝

«Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:

Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»:

Կիսվել նյութով