Ազատ խոսքՄամուլ

Իրանցիները բոլոր հնարավոր խողովակներով շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա․ Արման Աբովյան

Իրանցիները բոլոր հնարավոր խողովակներով շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրանցիները բոլոր հնարավոր խողովակներով (ռազմական, դիվանագիտական, վերլուծական, քաղաքական) շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

Թուրքիան ստեղծված իրավիճակում բավական զուսպ է առայժմ։

Ռուսաստանը՛ իր հերթին դրական «չեզոքություն է» ցուցաբերում իրանցիների ռազմատենչ կեցվածքի հանդեպ։

Արևմուտքը առայժմ նույնպես չի շտապում։

iran adrbejan

Իսրայելը «հեռվից» ուշադիր ուսումնասիրում է իրանցիների նպատակների «խորությունը»։

Ադրբեջանը՝ հայտարարել է իր բանակում համար մեկ տագնապ և սարսափած փորձում է գուշակել Իրանի հետագա քայլերը։

Իսկ Հայաստանը, ավելի ճիշտ մեր «նեոսուպերգիպերխաղաղասեր» և գերադեկվատ իշխանությունները զբաղված են թուրք-ադրբեջանական «դրական ազդակների» որսով և

«խաղաղութան դարաշրջանի» բացումով։

ՀԳ. Պարզապես հիշեցնենք մեր գերարեստավարժ իշխանությանը, որ տարածաշրջանային այս «կիլդիմը» պտտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի (Սյունիքի) շուրջ»։

Կիսվել էջում