Աշխարհ

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի, զոհերի թիվը՝ 3-ի

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի, զոհերի թիվը՝ 3-ի

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի, 3-ը զոհվել է․ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Fars գործակալությանը։

«Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, զոհերի թիվը՝ երեքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

irani erkrasha

Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքների և ավելի քան 70 գյուղերի, ավերվել են շենքերի 20-50%-ը։

Հիշեցնենք, հունվարի 28-ին Իրանի հյուսիսարևմտյան հատվածում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք` 7 կմ խորության վրա, որտեղ ապրում է 175 հազար մարդ։

Կիսվել էջում