Աշխարհ

Իրանի ողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ են

Իրանի ողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ են

Իրանում երեքշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, մեկնարկել են բանակի հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի, ինչպես նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի զորավարժությունները, հայտնում է IRNA-ն։

Գործակալության տվյալներով՝ վարժանքներն անցկացվում են Իրանի գրեթե բոլոր հատվածներում՝ հյուսիս-արևմուտքում, արևմուտքում, արևելքում, հարավում, հյուսիսում և կենտրոնական հատվածներում։

Tasnim-ը հաղորդել է, որ զորավարժությունները կընդգրկեն Իրանի օդային տարածքի երկու երրորդը: 

Զորավարժությունների հիմնական փուլում նախատեսվում է գիշերային ժամերին մարտավարություն մշակել երկրի կարևոր միջուկային և ռազմական օբյեկտները պաշտպանելու համար։

Կիսվել նյութով