Աշխարհ

Իրանը չեղարկեց ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

Իրանը չեղարկեց ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է բոլոր ներքին ավիաընկերությունների և Turkish Airlines-ի Իրանից Թուրքիա չվերթների չեղարկման մասին մինչեւ հետագա իրազեկումը, հայտնում է Mehr գործակալությունը։ 

Իրանական ավիաընկերությունների դեպի Թուրքիա թռիչքների վերսկսումից ընդամենը մի քանի օր հետո այդ երթուղով թռիչքները կրկին դադարեցվել են, հավելել են CAO-ից։

Իրանից Թուրքիա թռիչքների դադարեցման մասին որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ։

Ներկայումս երկու կողմերի ավիաընկերությունները կարող են թռիչքներ կատարել միան իրանցի եւ թուրք քաղաքացիներին վերադարձնելու համար, որի պատճառը COVID-19-ի տարածման աճն է։

Կիսվել նյութով