Աշխարհ

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսում Ադրբեջանի սահմանի մոտ

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսում Ադրբեջանի սահմանի մոտ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հյուսիս-արեւմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին:

Այս մասին հայտնում են իրանական լրատվական գործակալությունները:

Զորավարժություններն անցկացվում են Պասվայի և Պիրանշահրի շրջանում:

Զորավարժությունները կանցկացվեն գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով:

Կիսվել էջում