Աշխարհ

Իրանը՝ Ռուսաստանին անօդաչու սարքեր չի փոխանցել․ Իրանի ԱԳՆ

Իրանը՝ Ռուսաստանին անօդաչու սարքեր չի փոխանցել․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր հերքել է ռուսական կողմին Ուկրաինայի հետ հակամարտության մեջ օգտագործելու նպատակով անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մասին լուրերը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանը չհիմնավորված է համարում Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործելու նպատակով Ռուսաստան անօդաչու սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները և չի հաստատում դրանք»,-ասել է Քանանին, որի խոսքը հրապարակվել է Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքում:

anodachu baza

Քանանին ընդգծել է, որ Իրանը չեզոքության վրա հիմնված քաղաքական ուղեգիծ է պահպանում։ Նրա խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է այն տեսակետին, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել քաղաքական ճանապարհով:

Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 221-րդ օրը։

Կիսվել էջում