Մամուլ

Իրադրությունը սահմանին. ՊՆ

Իրադրությունը սահմանին. ՊՆ

Սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով սեպտեմբերի 28-ին հայկական կողմից երեք զինծառայող է զոհվել։

ՊՆ-ն այսօր հրապարկել է նրանց անունները՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:

Կիսվել նյութով