Ազատ խոսք

«Իսկ հիմա ստիպված պետք է նստի պետությունը զավթելու համար». Արթուր Սաքունց

Սերժ Սարգսյանը ստիպված պետք է նստի պետությունը զավթելու համար։ Այս մասին իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանը, իր քրեաօլիգարխների հետ, արդեն տասը տարի նստել էր ՀՀ նախագահի գահին, պետական ահաբեկչության արդյունքում, և էլի էր ցանկանում շարունակել նստել վարչապետի աթոռին, որից ստիպված էր զրկվել հեղափոխության արդյունքում։

Եվ այդ տարիներին նստել էր ոչ հանուն ժողովրդի, իսկ հիմա ստիպված պետք է լինի նստել ՀՀ ժողովրդի ամենաբարձր հովանու ներքո:

Նրա դեմ պետական ահաբեկչության հանցագործությանը մասնակցելու և իրականացնելու, պետությունը զավթելու, քաղաքական հետապնդումների, համակարգային կոռուպցիայի համար»։

Կիսվել նյութով