Մամուլ

Իջևանի զորամասում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի

Իջևանի զորամասում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի  ունեցել Տավուշի մարզում: Առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Իջևանի զորամասում  դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնից, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ, ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Պ.-ն է, ով զինծառայության էր մեկնել Քանաքեռ-Զեյթուն զինկոմիսարիատի կողմից:

Նա մահացել է հրազենային վնասվածքից, իսկ թե ինչ հանգանքներում է դեպքը տեղի ունեցել՝ պարզվում է: 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում