Մամուլ

Իջևանի անտառներում որոնվում է Խաչատուր Քոքոբելյանի 86-ամյա հայրը

Իջևանի անտառներում որոնվում է Խաչատուր Քոքոբելյանի 86-ամյա հայրը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 27-ին, առավոտյան ժամը 07։00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոտիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները Աչաջուր գյուղի հարակից անտառներում որոնողական աշխատանքներ են կատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 օր առաջ ոստիկանության Իջևանի  բաժին ահազանգ է ստացվել Աչաջուր գյուղի բնակչից, ով հայտնել է, որ հայրը՝ 86-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս է եկել տանից և չի վերադարձել։

achajur

Երեկ մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։ Եվ ժամը 21։00-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսվել են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվող Գ․ Քոքոբելյանը հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրն է։ Եվ նրա անհայտ կորելու փաստով այսօր քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Խ․ Քոքոբելյանի հարազատներն ու համագյուղացիները։

Կիսվել էջում