Քաղաքականություն

Իշխող ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին Ծաղկաձորում փակ հավաք կանցկացնեն. «Իրավունք»

Իշխող ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին Ծաղկաձորում փակ հավաք կանցկացնեն

«Իրավունք» թերթը գրում է. «Թվում է, թե օրենսդիրների թիվ մեկ քննարկման առարկան այս օրե­րին պետք է լիներ գերիների շուտա­փույթ վերադարձի, դեռեւս չհստակեցված սահմանների հարցը եւ մի շարք այլ հետպատերազմյան ծառացած խնդիրների լուծումն ու խորհրդարանական դիվանագիտության ակտիացումը, բայց իրականությունը բոլորո­վին այլ է:

Իշխող խմբակցության պատգամավորներն այս օրերին ակ­տիվորեն զբաղված են քաղաքից դուրս գնալու տեխնիկական հարցե­րով, ինչն ակտիվորեն քննարկում են խորհրդարանական միջանցքներում:

qp nist

Իշխող «Քաղաքացիական պայմանա­գիր» կուսակցությունը եւ դեռեւս վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կանցկացնեն փակ հավաք Ծաղկաձորում, որի օրակարգը զուտ ենթադրություններ են, բայցեւ ակնհայտ, որ որոշվելու է քաղաքական թիմի հետագա անելիք­ներն ու մարտավարությունը:

Պատգա­մավորները նախատեսում են Ծաղկա­ձորում մնալ գիշերակացով, իսկ որոշ­ները հետաքրքրվում երեկոյի մանրամասներից՝ արդյոք նախատեսված են իրենց համար առանձին համարնե՞ր, թե՞ «պիժամո փարթի» է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով