ՄամուլՏեսանյութ

Իշխանությունները սարսափած են. Լևոն Քոչարյան

Իշխանությունները սարսափած են. Լևոն Քոչարյան

News.am-ը գրում է․ Այն, ինչ նկատում եմ, այն է, որ կան վճռական մեր հայրենակիցների մի հոծ խումբ, որը պատրաստ է մեր երկիրը փրկել այս թուրքահպատակ իշխանություններից, այս առումով ամեն ինչ դրական է:

Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

«Մենք այսօր տեսանք ոստիկանական ուժերի բիրտ, ոչ համաչափ եւ լկտի պահվածքը:

Սա ցույց է տալիս, որ իշխանությունները սարսափած են եւ հասկանում են, որ այս ալիքը գնալով մեծանում է:

Միգուցե վերեւներում ամեն ինչի պատրաստ լինեն, բայց ես չեմ կարծում, որ ոստիկանները ամեն դեպքում կգնան նման քայլերի:

Դա արդեն կախված է մեր այստեղ հավաքվածների բազմամարդությունից, վճռականությունից:

Փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ բազմամարդ է, ոստիկանները ոչ մի բան չեն անում, որտեղ տեսնում են՝ համեմատաբար ավելի քիչ է, սկսում են իրենց լկտիությունները անել»,-ասաց Քոչարյանը:

Իշխանությունները

Հարցին, թե արդյոք հավաքված ժողովուրդը բավարար է հեղափոխություն անելու համար, նա պատասխանեց.

«Ինձ թվում է՝ դեռ առջեւում է, դեռ շատ մարդիկ կան մեզ պես մտածող, որ դեռ պետք է փողոց դուրս գան, պետք է յուրաքանչյուրը հասկանա, որ հենց իրենից է կախված ամեն ինչ:

Քանակի մասով՝ կարծում եմ՝ բավարար է, բայց ինչքան շատ մեզ միանան, այնքան ավելի հեշտ ու նանցնցում կլինի»:

Անդրադառնալով քաղաքացիական բախումների հնարավորությանը, Լեւոն Քոչարյանն ասաց.

«Պարզ է, որ իշխանության ներկայացուցիչները փորձելու են մարդկանց մեջ վախ սերմանել, որ այ, եթե դուրս գաք փողոց էս կարող ենք անել, էն կարող ենք անել, բայց նման բան չկա:

Կփորձեն ուժ ցույց տալ, մենք էլ պետք է մեր վճռականը ցույց տանք:

Ի վերջո, իրենք  պայքարում են մի դավաճանի աթոռի համար, իսկ մենք՝ մեր երկրի համար:

Մենք մտածելու բան չունենք, իրենք պետք է մտածեն:

Ես բախումների վտանգ չեմ տեսնում, որովհետեւ մեր երթերի ակցիաների ընթացքում մեր հանրության մեծ մասը մեզ ողջունում է թե պատշգամբներից, թե ազդանշաններով:

Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիների մեծ զանգված կա, որ դուրս գա ու բախման գնա իրենց հայրենակիցների հետ:

Ես նման վտանգ չեմ տեսնում»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում