Մամուլ

Իշխանափոխություն ենք անելու, նոյեմբերի 7-ին կլինենք Երևանում․ Մհեր Արմենիա

Իշխանափոխություն ենք անելու, նոյեմբերի 7-ին կլինենք Երևանում․ Մհեր Արմենիա

«Հասնում ենք Ծղուտ, գալիս ենք»։ Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Մգեռ Արմենիան, որը Շուռնուխից քայլելով գալիս է Երեւան։

Նա նշեց, որ քաղաքացիներն իրենց մոտենում, ողջունում են։

Անդրադառնալով թեմային, որ Սիսիան մեքենայով են գնացել, ասաց. «Մենք մեքենայով անցել ենք Շուռնուխը եւ Որոտանը, որպեսզի չհանդիպենք անդրբեջանցիներին։ Մնացածը անցել ենք ոտքով, արդեն 20 կիլոմետր քայլել ենք»։

mher armenia goris

Նա հավելեց, որ գիշերելու են գյուղերից մեկում, առավոտյան կրկին ճամփա կընկնեն։

Նրանք ոտքով գալու են Հանրապետության Հրապարակ, որտեղ էլ պահանջելու են իշխանության հրաժարականը։

Նա ասաց նաեւ, որ իշխանափոխություն են անելու։ Նոյեմբերի 7-ին լինելու են Հրապարակում։

Կիսվել էջում