ՄամուլՏեսանյութ

Ինչ տվեց մեզ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը․ Գայանե Աբրահամյան

Ինչ տվեց մեզ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը․ Գայանե Աբրահամյան

ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը` մի քանի անգամ շեշտադրելով ՀՀ տարածքի եւ ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարվածները, ու դրա կողքին մեր ՈԽԵՐԻՄ դաշնակից Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը։

Անշուշտ ավելին չէինք ակնկալում ու սա նաեւ լավ է, որ վերջապես աշխարհը տեսնում է, որ ահաբեկիչ երկիրը մեր մեջքին կանգնած չէ, ինչպես հաճախ մոլորության մեջ են միջազգային բազմաթիվ դերակատարներ։

mak

Վստահ եմ շուտով սկսվելու են քննարկումները, թե բա ինչ տվեց մեզ այս նիստը, ինչու դիմեցինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, կարճ ասեմ, որ որեւէ մեկը միամիտ չէ ու պարզ հասկանալի էր ինչ է հնարավոր այս հարթակից ստանալ, սա նախ եւ առաջ կարեւոր էր որպես իրավաքաղաքական արձանագրում առ այն, որ հարձակման է ենթարկվել ՀՀ սուվերեն պետության տարածքը, ինքնին այս քննարկումը եւ այս հարթակում փաստերի ներկայացումը կարեւոր է, ինչը պետք է արվեր նաեւ նախկինում` մայիսի 12-ին, սրանք իրավական դիվանագիտության համար հույժ կարեւոր քայլեր են»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում