ՄամուլՏեսանյութ

Ինչ սահմանափակումներ ուժի մեջ կմտնեն հունվարի 22-ից հետո

Ինչ սահմանափակումներ ուժի մեջ կմտնեն հունվարի 22-ից հետո

Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ. ժամանցի, սննդի հանրային վայրեր այցելելիս պետք է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվասման QR կոդը կամ թեստի բացասական արդյունք։

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

hanrayin snndi vayr

Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով