Մամուլ

Ինչ ունեցվածք ունի Լենա Նազարյանը. «Փաստ»

Ինչ ունեցվածք ունի Լենա Նազարյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ի տարբերություն 2017թ. տարեկան հայտարարագրի, 2018թ. հայտարարագրում անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

2017թ. տարեկան հայտարարագրում առկա էր տվյալ 27 200 000 արժողության բնակարանի մասին: 2018թ. հայտարարագրում շարժական գույք ևս հայտարարագրված չէ:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցը որևէ փոփոխության չի ենթարկվել՝ կրկին 1 միլիոն դրամ է կազմել:

Լենա Նազարյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 6 537 640 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Կիսվել նյութով