Մամուլ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը

Armtimes.com-ը գրում է․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Սիմոնյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Տարվա ընթացքում նա նույն վարչական շրջանում ձեռք է բերել անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով։

Վերջինս շարժական գույք չի հայտարարագրել:

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից նրա հանձնված փոխառության գումարը կազմել է 53 միլիոն 806 հազար դրամ։

Վերջինիս բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 միլիոն 885 հազար 679.7 դրամ, 2․06 դոլար և 217 հազար 132 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 348 հազար 410.9 դրամ, 705.7 դոլար, 510 հազար դրամ։

Որպես կանխիկ դրամ Սիմոնյանը ներկայացրել է 22 միլիոն 450 հազար դրամ գումար, որը տարեվերջին դարձել է 24 միլիոն 65 հազար դրամ։

ԱԺ նախագահի ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 70 միլիոն 109 հազար 505 դրամ, որից 378 հազարը վերջինս ստացել է Նարեկ Մանթաշյան անուն ազգանունով անձից, 48 միլիոն 325 հազար դրամը՝ որպես «Հայէկոնոմ» բանկից ստացված փոխառություններ։

Ընդհանուր եկամուտներից 7 միլիոնը Սիմոնյանը ստացել է որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում։ 14 միլիոն 406 հազար 505 դրամը նա ստացել է ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ որպես աշխատավարձ:

Պաշտոնյան երկու վարկ ունի, որոնց մայր գումարի չափերը կազմում են 45 միլիոն 953 հազար 787 դրամ և 19 միլիոն 988 հազար 504 դրամ։

Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, «Էֆէմէֆ գրուպ» ՍՊԸ-ում ունի բաժնետոմսերի 100 տոկոս։ Նա «Էֆէմէֆ գրուպ»-ի և «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի տնօրենը, տնօրեն-խմբագիրն է։

Կիսվել էջում