Մամուլ

Ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել․ կգտնեմ նրան ու կպատժեմ․ Նիկոլ Փաշինյան

Պարզվում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի էլ եղել, որ սեպտեմբերի 30-ին Գյումրի նշում է քաղաքի օրը: Այս մասին նա երեկ ուշ երեկոյան գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն եւ բարեկեցություն:

Կներեք, որ այսօր չեմ եկել:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»:

Կիսվել էջում