Ազատ խոսք

«Ինչ-որ բան ինձ հուշում է, որ Արդրբեջանը ներխուժելու է Սյունիք ու Վարդենիս». Կարպիս Փաշոյան

«Ինչ-որ բան ինձ հուշում է, որ Արդրբեջանը ներխուժելու է Սյունիք ու Վարդենիս». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքան իր էջում գրել է.

«Ինձ անվանեք խելագար, բայց ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ Արդրբեջանը ներխուժելու է Սյունիք ու Վարդենիս՝ հայտարարելով դրանք որպես անվտանգության գոտի։

Խաղարկվելու է նույն սցենարը, ինչ՝ մեր կողմից զբաղեցված 7 շրջանների պարագայում։ Աշխարհը ամեն օր ադրբեջանցիներից պահանջելու է դուրս գալ գրավված տարածքներից, իսկ նրանք անընդհատ ձգձգելու են՝ պահանջելով իրենց հանձնել Ստեփանակերտը։

Կարպիս Փաշոյան

Ներկայիս ստատուս քվոն խաղաղություն չէ։ Փաշինյանական վարչակազմը խաղաղության փոխարեն մի նոր աղետ սաղմնավորեց հայ ժողովրդի գլխին։

Եվ խնդիրն այն է, թե արդյոք մենք կկարողանանք երբևէ վերականգնվել ու ապահովել մեր սահմանների անվտանգությունը։

Ակնբախ է, որ ներկայիս կառավարությունը ի զորու չէ այդ խնդիրը լուծել, Նիկոլ Փաշինյանը այն աստիճան է վախեցել վերջին պատերազմից հետո, որ պատրաստ է համաձայնել ցանկացած պայմանի»:

Կիսվել նյութով