Մամուլ

Ինչ որոշիչ դեր է ունեցել Ռուստամ Մուրադովը գերիների վերադարձի հարցում

Ինչ որոշիչ դեր է ունեցել Ռուստամ Մուրադովը գերիների վերադարձի հարցում

15 հայ գերիներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ պայմանավորվածությունների հասնելու հարցում որոշիչ դերը պատկանում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովին, «Sputnik Արմենիա»-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Սկզբում գերիներին վերադարձնելու մասին հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը, բառացիորեն 5 րոպե անց քարոզչության հանրահավաքում լուրը հաստատեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա էլ տեղադրեց գերիների լուսանկարը:

rustam muradov

Քելբաջարի շրջանում ականի պայթյունից լրագրողների զոհվելուց հետո ադրբեջանական կողմը համառորեն խնդրում էր միջնորդներին օգնել ձեռք բերել ականապատ տարածքների քարտեզները:

Աղբյուրն ասել է, որ վերջերս գեներալ Մուրադովը ակտիվորեն շփվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունների հետ:

Կիսվել նյութով