Մամուլ

Ինչ շքեղ հնարավորություն ձեռքից բաց թողեց «դիմադրություն» շարժումը

Ինչ շքեղ հնարավորություն ձեռքից բաց թողեց «դիմադրություն» շարժումը

Lragir.am-ը գրում է․ «Դիմադրություն» շարժման անկոտրում առաջնորդ, Հայաստան դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ի պատասխան վրանները հավաքելու վերաբերյալ տեղեկությունների հայտարարել է, որ դադար չեն տալու, շարունակելու են ակցիաները, մասնավորապես երթով գնալու են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն, ներկայացնելու են բռնությունների հստակ փաստեր ու պահանջելու են հստակ գնահատական։

ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը, ԱՄՆ եւ արեւմտյան երկրները դարձել են «դիմադրություն» շարժման թիրախը՝ թե ինչու են լռում իշխանությունների բռնությունների հարցում, այդպիսով աջակցելով նրա իշխանությանը։

Բացի այդ, ակցիաներ կազմակերպվեցին Երեւանում Լիտվայի եւ Չեռնոգորիայի նախագահների այցերի ժամանակ, շրջափակելով շենքերը։ Այդպիսով, «դիմադրությունն» ամուր դիրքավորվեց հակաարեւմտյան դաշտում՝ ռուս-թուրքական «եռակողմ» հայտարարությանը հավատարմության երդումներով։ Ավելորդ է ասել, որ դա արդեն շարժում չէ, այլ կուսակցական պայքար։

ert

Այս առումով, «դիմադրություն շարժումը» կորցրեց հրաշալի հնարավորությունը․ երեկ Երեւանում էին ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները, եւ պետք էր նույն պահանջները ներկայացնել նաեւ նրանց՝ շրջափակելով այն շենքը, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ ԽՎ վեհաժողովը։

Դա ճիշտ կլիներ մի շարք առումներով․ նախ, Հայաստանն այդ երկրների հետ նույն դաշինքում է, այսինքն՝ նրանք պետք է որ մտահոգ լինեն Հայաստանում ժողովրդավարության վիճակով։ Երկրորդ, ՀԱՊԿ անդամ երկրները 2020-ի դեկտեմբերի վեհաժողովում շնորհավորել են «Ադրբեջանի պատմական հաղթանակը» Արցախում։

Երրորդ, ՀԱՊԿ առաջնորդ Ռուսաստանը հայտարարել է, որ Արցախի խնդիրը լուծված է, Արցախը «Ադրբեջանի տարածք է», նույն դիրքորոշումն են հայտնել մնացած երկրները։

Ըստ այդմ, տրամաբանական կլիներ նրանց պահանջներ ու հարցեր առաջադրելը։ Շուտով կարծես թե Երեւանում հավաքվելու են նաեւ ՀԱՊԿ արտգործնախարարները Լավրովի գլխավորությամբ, եւ դա նույնպես հրաշալի առիթ է նույն հարցերը, մի բան էլ ավել բարձրացնելու Լավրովի առաջ, որի անունով է կոչվում Արցախի հայաթափման ու Հայաստանի թրքացման ռուսական պլանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում