Մամուլ

Ինչ իրավիճակ է սահմանին Ադրբեջանի սադրանքից հետո

Ինչ իրավիճակ է սահմանին Ադրբեջանի սադրանքից հետո

Այս պահին շփման գծում  իրադրությունը հարաբերականորեն կայուն է, կրակոցներ չկան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:

«Այս պահին զոհերի մասին ոչինչ ասել չեմ կարող, սպասենք պաշտոնական տեղեկություններին: Կարծում եմ` Ադրբեջանը Վաշինգտոնյան բանակցություններին ընդառաջ փորձում է ճնշման տակ պահել մեզ, նույնը եղավ նաև օրեր առաջ, երբ փակեցին Լաչինի միջանցքը»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 4 զոհ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կիսվել էջում