Մամուլ

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ

Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ և ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։

զինվորներ

ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի Հայաստան՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը։ ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին առայժմ խոսք չկա։

Կիսվել էջում