Մամուլ

Ինչ իրավիճակ է Արցախում այս պահին

Ինչ իրավիճակ է Արցախում այս պահին

ArmLur.am-ի հետ զրուցում ԱՀ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառցավ Արցախում նախաձեռնված համաժողովրդական շարժմանը:

Անընդունելի է, երբ երկրի նախագահը, դուրս գալով իր աշխատասենյակից, հաստատվում է այնպիսի մի վայրում, որտեղ կարող են լինել քաղհասարակության և ընդդիմության անդամներ, բայց ոչ իշխանությունը կամ երկրի նախագահը, և դա վառ ցուցադրում էր երկրի սուբյեկտայնություն, առանց այդ էլ Նիկոլ Փաշինյանն Արցախի նշաձողը իջեցրեց և փորձեց մեզ ոչնչացել և հիմա այդ նույն խաղը շարունակվում է, ինչը մեծ վտանգ է երկրի համար ներկայացնում:

Արցախում դա բարկության առիթ է դարձել և որևէ դրական արդունք սպասել այսքանից հետո հնարավոր չէ: 

Մեր զրուցակցի խոսքով` Արցախում իրավիճակն այնքան ծանր է, որ դժվար է անգամ նկարագրել:

«Մարդիկ հաց չունեն, սնունդ չունեն, երեխաները հյուծված են, տրանսպորտ չկա, մեքենա չկա, մարդիկ չեն կարողանում մի տեղից մեկ այլ տեղ շարժվել:

Ամենածանր վիճակն առողջապահական ոլորտն է, դեղորայք չկա, հղի կանայք ոչ միայն թերի են սնվում, այլ նաև չեն կարողանում հիվանդանոց հասնել, որպեսզի հետազոտություններ անցնեն, կամ ստիպված պետք է կիլոմետրեր կտրեն հասնելու համար»,-նշեց պատգամավորը:

Կիսվել էջում