Մամուլ

Ինչ իրավիճակ է առաջնագծում այս պահին

Ինչ իրավիճակ է առաջնագծում այս պահին

Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: 

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Նշենք, որ ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել էին հրադադարը՝ կիրառելով ականանետ: 

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Կիսվել էջում