Աշխարհ

Ինչ է առաջարկել Կիևը ռուս-ուկրաինական բանակցություններում

Ինչ է առաջարկել Կիևը ռուս-ուկրաինական բանակցություններում

Hraparak.am-ը գրում է․ Կիևը ռուս-ուկրաինական բանակցություններում առաջարկում է Ուկրաինայում ստեղծել ավստրիական կամ շվեդական տարբերակի համեմատ ապառազմականացված պետություն, որը կունենա իր բանակը։

Այս մասին հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Ուկրաինայի չեզոք կարգավիճակի պահպանում եւ զարգացում, Ուկրաինայի ապառազմականացում։ Ահա այս հիմնական հարցերն են քննարկվում, որոնց համատեքստում նաեւ՝ թե ինչ թվաքանակ եւ սպառազինություններ պետք է ունենա Ուկրաինայի բանակն ապագայում»,- ասել է Մեդինսկին։

rus ukraina 1

Նա մանրամասնել է, որ քննարկումներն ընթանում են երկու երկրների Պնախարարությունների մակարդակով։ Մեդինսկին նաեւ հիշեցրել է, որ Կիեւը հիմա էլ ունի չեզոք կարգավիճակ։

Համաձայն ռուս բարձրաստիճան պաշտոնյայի, հենց չեզոքության պայմանով է Ուկրաինան դուրս եկել ԽՍՀՄ կազմից եւ այն արձանագրված է Ուկրաինայի ինքնիշխանության Հռչակագրում։ Մեդինսկին նաեւ ասել է, որ Ռուսաստանի համար առանցքային նշանակություն ունեն Ղրիմի եւ Դոնբասի կարգավիճակների հարցը, ռուսալեզու բնակչության իրավունքների հարցը, եւ ապաազգայնականացման հարցը։

Ռուսական պատվիրակության ղեկավարը նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ բանակցությունների օրակարգից վերջին կետը հանվել է։ Նա շեշտել է, որ ռուսական կողմը պնդում է, որպեսզի Ուկրաինան ապաազգայնացվի, իրավական կիրառություն ստանան այնպիսի պատիժները, որոնք նախատեսված են ծայրահեղական գործունեության, նացիզմի հերոսականացման եւ նեոնացիզմի համար։

Կիսվել էջում