Աշխարհ

Ինչ են խոսել Պուտինը ու Էրդողանը՝ Սիրիայի և Լիբիայի հարցով

Ինչ են խոսել Պուտինը ու Էրդողանը՝ Սիրիայի և Լիբիայի հարցով

Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Ի շարս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաեւ Սիրիայի եւ Լիբիայի խնդիրներին։

Սիրիայի կարգավորման մասով՝ սիրիական Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ Ռուսաստանի եւ Թուրքիայի ներդրած ջանքերի լույսի ներքո վերահաստատվել է պատրաստակամությունը անզիջում պայքարե մղել ընդդեմ Սիրիայում բույն դրած միջազգային ահաբեկչական խմբավորումների։

Պուտին Էրդողան

Միաժամանակ նաեւ երկու նախագահները մտադրություն են հայտնել շարունակել աջակցել միջսիրիական քաղաքական գործընթացին, ներառյալ նաեւ՝ Աստանայի ֆորմատի շրջանակում։

Լիբիայի մասով, Պուտինն ու Էրդողանը նկատել են, որ կարեւոր է ՄԱԿ աջակցությամբ ձեւավորել անցումային իշխանություն Լիբիայում՝ հանուն այդ երկրում տեւական նորմալացման։

Կիսվել նյութով